Համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից եւ չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը, որպես ձմեռային վառելափայտ, անվճար կհատկացվի սոցիալապես անապահով ընտանիքներին։ Երեւանի ավագանու այսօրվա նիստում զեկույցով հանդես եկավ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանը մանրամասն ներկայացնելով որոշման նախագիծը:

 

«Անապահով ընտանիքներին փայտանյութի տրամադրման կարգը կհստակեցվի առաջիկա 10 օրերի ընթացքում, իսկ էտման գործընթացը կտեւի մինչեւ տարվա վերջ»,- նշեց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը։

 

Ավագանու որոշման այս նախագծով նախատեսված է սոցիալապես անապահով այդ ընտանիքների ցանկը, նրանց ընտրության չափորոշիչները, հատկացվելիք փայտանյութի չափաքանակը եւ հատկացման կարգը կսահմանվի Երեւանի քաղաքապետի որոշմամբ:

 

256