Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիան և Գերմանիան հոկտեմբերի 23-ին Լոնդոնում կստորագրեն խորացված պաշտպանական գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է է Միացյալ Թագավորության ՊՆ-ն։
«Trinity House» անվամբ հայտնի համաձայնագրով Մեծ Բրիտանիան և Գերմանիան կսկսեն ավելի հաճախ համատեղ զորավարժություններ անցկացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևում, համագործակցել անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ և համատեղ պաշտպանել ստորջրյա ենթակառուցվածքները Հյուսիսային ծովում:
Փաստաթղթի մեկ այլ կարևոր կետ է Գերմանիայի ռազմաօդային ուժերի Boeing P-8A Poseidon ծովային հետախուզական ինքնաթիռների պարբերական տեղակայումը Շոտլանդիայի հյուսիս-արևելքում գտնվող Լոսիմութ ավիաբազայում: Ինչպես նշել է The Daily Mail-ը, գերմանացի ռազմական օդաչուները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ կսկսեն թռչել Մեծ Բրիտանիայի վրայով։