Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբանդը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում՝ մեղադրելով հրեական պետությանը պատերազմական հանցագործությունների մեջ։

«Այս կուսակցությունը միշտ կճանաչի Իսրայելի առջև ծառացած սպառնալիքները և կկանգնի նրա ոչնչացմանը ձգտողների դեմ։ Սակայն դա չի կարող արդարացնել Նեթանյահուի կառավարության կողմից Գազայի հատվածում և Արևմտյան ափին կատարվածը»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարը՝ ելույթ ունենալով Լիվերպուլում կայացած Լեյբորիստական ​​կուսակցության համաժողովում։

«Մենք հրապարակայնորեն մատնանշում ենք Արևմտյան ափին ահաբեկիչների կողմից իրականացվող էթնիկ զտումները։ Մենք հրապարակայնորեն մատնանշում ենք Գազայում պատերազմական հանցագործությունների ապացույցները։ Մենք հրապարակայնորեն մատնանշում ենք Իսրայելի կողմից Պաղեստինի անօրինական օկուպացիան և մեր խոսքերը հաստատում ենք գործողություններով»,- ասել է Միլիբանդը։

Սեպտեմբերի սկզբին Լոնդոնը արգելք է դրել Արևմտյան ափի հրեական անօրինական բնակավայրերից ապրանքների ներմուծման վրա։

 

74