Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների միության (AMRF) նախագահ Միշել Ֆուռնիեի գլխավորած պատվիրակությանը։
Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին, կարևորել է հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցությունը և իր բարձր գնահատականն է հայտնել Ֆրանսիայի գյուղական համայնքների միության ակտիվ գոծունեության վերաբերյալ։
Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուռնիեն և Կոտ դ՚Օր դեպարտամենտի գյուղական համայնքների միության (AMR21) նախագահ, Առսո համայնքի ղեկավար Բռունո Բեթնոն մանրամասն ներկայացրել են համայնքների զարգացման ֆրանսիական փորձը՝ շեշտելով, որ համայնքների զարգացման ծրագրի մեջ առաջնային են դիտարկում համայնքների բնակիչների կարիքների ու պատկերացումների ներառականությունը։
Ֆրանսիական կողմը մանրամասն ներկայացրել է համայնքների տնտեսական զարգացմանը նպաստող ծրագիրը՝ շեշտելով, որ մեկնարկը նախատեսում են Տավուշի մարզում։
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության զարգացման կարևորությունը շեշտելով՝ կողմերը քննարկել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները և դրանց իրագործման եղանակները։