Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այդ հայտարարությունը Եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության մասին էր եւ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են ինչ-որ մարդիկ գալ ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում ՝ իրենց ձեւերով ինչ-որ բան անել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլը Փաշինյանը, անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը։

«ՀՀ-ն ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի, որ որեւէ մեկի լեզուն պտտվի նման բան անի։ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է եւ յուրաքանչյուրը իրավունք ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական եւ հանրային կյանքին մասնակցելու իրավունք։ Բայց Հայաստանի Հանրապետությանը սպառնալ որեւէ մեկը չի կարող։ Ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում» - ասաց նա։

531