Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության թիվ 1 առաջնահերթությունը ՀՀ-ի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է և սրա շրջանակներում թիվ 1 քայլը և ուղղությունը, որը դիտարկում ենք, դա Ադրբեջանի հետ հարաբերությունների  կարգավորման գործընթացն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ մշտական հանձնաժողովի համատեղ նիստում  ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Եվ COP-29-ի համատեքստում, և COP-29-ից դուրս մենք մշտապես խոսում ենք և հետամուտ ենք Ադրբեջանի և այլ գործընկերների հետ մեր խոսակցություններում գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին և այլ հումանիտար հարցերին: Սա մեր մշտական քննարկման և թիվ 1 առաջնահերթություններից մեկն է, և մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ, հրավերը ստացել ենք, մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել և իհարկե չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

341