Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս տարի փոփոխություն ենք իրականացնել մանկապարտեզների սննդակարգի չափորոշիչների մեջ: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը՝ անդրադառնալով անառողջ սնունդների հնարավոր սահմանափակման վերաբերյալ հարցին: 

« 2025-ի հունվարին այս նոր չափորոշիչները կսկսեն գործել: Մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերքը դուրս է եկել, փոփոխվել են հյութերի տեսակները, շաքարի պարունակության առավել քանակները: Փոփոխություն է արվել հացամթերքի մեջ, առավելությունը տրվելու է ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացաբուլկեղենին»,-ասաց նա: 

 

937