Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայկական ֆուտբոլում «Նոան» պատմություն է կերտումմեր ֆուտբոլային ակումբը ուժերն է չափում «ֆուտբոլային գիգանտ» անգլիական «Չելսիի» հետ և նրան հավասար պայքարում հաղթանակի համար։ «Նոան» արդեն մեծ արդյունք է գրացել՝ դառնալով առաջին ակումբը Կոնֆերենցիաների լիգայի ստեղծումից՝ 2021 թվականից ի վեր, և հասել է Լիգայի փուլին՝ որակավորման բոլոր 4 փուլերում հաղթանակ տանելով:

Նման արդյունքներ գրանցած հայկական ֆուտբոլային ակումբի մասին հոդվածներ են հայտնվել լավագույն պարբերականների ու սպորտային ամսագրերի էջերում պատմությունը շատ տպավորիչ է, թե ինչպես հայկական թիմը հայտնվեց նման հեղինակավոր լիգայում և արդեն խաղում է «Չելսիի» դեմ։

The New York Times-ն անդրադարձել է ակումբի աստվածաշնչյան անվանը «Ովքեր կարծում են, որ «Նոա» անվանվելու ցանկությունը կապված է աստվածաշնչյան կերպարի հետ, ճիշտ են։ «Ծննդոցում»՝ Հին Կտակարանի առաջին գլխում, լեգենդար Նոյի տապանի պատմությունն ավարտվում է այն մեծ տապանով, որը նա կառուցել էր խուսափելու համար ահռելի ջրհեղեղից՝ հանգրվանելով Արարատ լեռան վրա։ Լեռը վեր է հառնում Հայաստանի մայրաքաղաք Երևանի դիմաց»,- գրում է    պարբերականը։

Մեր ֆուտբոլային ակումբն իր հաղթանակներով և նման արդյունքով ստիպում է ճանաչել Հայաստանն ու այս պատմությունը։

«The Athletic»-ի հետ զրուցում «Առաջին հայկական ճակատ» երկրպագուական շարժման անդամ Վահե Գասպարյանը պատմել է մեր երկրի ու Նոյի հետ հոգևոր կապի մասին «Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է, իսկ Արարատ սարը երկրի պատմության կարևոր վայրերից է»։

Պարբերականը նույնիսկ համեմատական է անցկացրել երկու ակումբների ֆուտբոլիստների աշխատավարձերի միջև՝ ցույց տալու, թե ինչքան բյուջեով է այս թիմը հասել նման զգալի արդյունքի․ «Եթե «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Ռիս Ջեյմսը շաբաթական շուրջ 250,000 ֆունտ է ստանում, ապա «Նոայի» խաղացողների աշխատավարձերը շաբաթական 5,000 ֆունտից էլ պակաս են:

«Նոայի» գլխավոր մարզիչ  Ռուի Մոտան, որը ևս հարցազրույց է տվել  «The Athletic»-ին՝ պատմում է«Ակումբի նախագահը՝ Վարդգես Վարդանյանը, ինձ ասաց, թե ինչ գումար ունենք (աշխատավարձերի համար) և հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, այս գումարը բավակա՞ն է ինչ-որ բան ստեղծելու համար»: Ես պատասխանեցի. «Այո, եկե՛ք փորձենք լավագույնը անել»:

«Բայց իր ժամանելուց հետո հինգ ամսվա ընթացքում պորտուգալացի մարզիչը կատարեց Նոյի կարճ պատմության ամենամեծ սխրանքը՝ թիմին մղելով եվրոպական բարձրագույն մրցումներին»,- գրում է բրիտանական Daily Mail-ը։

Իսկ Վարդանյանը  բացատրում է. «Իմ նպատակն է, որ «Նոան» դառնա հայկական ֆուտբոլի հիմնասյունը, մշտապես հաջողություններ գրանցի Հայաստանի Պրեմիեր լիգայում և հպարտորեն ներկայացնի Հայաստանը եվրոպական մրցաշարերում»:

Նյութում նաև խոսել է ակումբի  ֆուտբոլիստ Գուդմունդուր Տորարինսոնը՝ ասելով, որ շատ  հաղորդագրություններ են ստացել աշխարհի այլ վայրերում բնակվող հայերից․ «Միացյալ Թագավորությունում նույնպես մեծ հայկական համայնք կա: Լոնդոնի տեղի համայնքը շատ ոգևորված է. սա լավագույնն է, որ ես երբևէ տեսել եմ: Մեզ համար սա հպարտանալու մեծ պահ է: Սա կլինի հայկական ֆուտբոլի պատմության ամենամեծ իրադարձություններից մեկը»:

BBC-ին ևս տպավորել է հայկական ակումբը։ Նա իր «Աստվածաշնչի կերպարի անունով թիմը կապեր ունի Ֆիգոյի հետ» վերնագրով հոդվածում գրում է․ «Հայկական «Նոյ» ակումբը հինգշաբթի օրը կժամանի «Սթեմֆորդ Բրիջ» Կոնֆերանս Լիգայի հանդիպմանը և դրանով իսկ պատմություն է կերտում այնտեղ լինելով: Որակավորման առաջին փուլի 50 ակումբներից միայն նրանք դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ, և նրանք ևս մեկ քայլ առաջ կատարեցին՝ նվաճելով հիմնական մրցաշարի ուղեգիր»:

BBC Sport-ի հետ զրույցում Վարդանյանը նշել է «Շատերը սա դիտեցին որպես անիրատեսական և գրեթե անհնարին թիրախ, բայց ինչպես տեսնում եք, չնայած բոլոր մարտահրավերներին և խոչընդոտներին, մենք հասանք դրան։ Ի վերջո, իմ նպատակն է նպաստել հայկական ֆուտբոլի աճին և կառուցել ժառանգություն, որը կծառայի ապագա սերունդներին»։

Հիշեցնենք, որ «Նոան» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ։ «Նոան» դարձավ եվրոպական 50 թիմերից միակը, որը պայքարը սկսելով որակավորման առաջին փուլից՝ հասել է փլեյ-օֆֆ։ «Ռոժոմբերոկ» — «Նոա» պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի շրջանակներում նոյեմբերի 7-ին «Նոան» արտագնա խաղում մրցելու է Լոնդոնի «Չելսիի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Եթե իրատեսորեն նայենք՝ սպասումները մեծ չեն, վերջիվերջո, «Նոան» խաղում է հզորագույն «Չելսիի» դեմ, սակայն ֆուտբոլն ինչո՞վ է ֆուտբոլ. նրանով, որ մարզադաշտում միշտ էլ լինում են հրաշքներ, և հաղթում են նրանք, ովքեր պայքարում են և հավատում դրան։ Ուստի հաղթանակ մաղթենք մեր թիմին և նշենք, որ նրանք արդեն արել են շատ մեծ քայլ՝ նման արդյունքներ գրանցելով և Հայաստանի ու հայկական ֆուտբոլի մասին ստիպելով խոսել ֆուտբոլային աշխարհին։

 

1094