Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Մոնտենեգրոյի թիմին։ Առաջին խաղակեսից հետո մեր հավաքականը պարտվում էր 1-2 հաշվով։ Նշենք, որ հաշիվը բացել էին հյուրերը, 22-րդ րոպեին Փիլոյանի հաշվին գրանցվել էր ինքնագոլ։

Այնուհետ 34-րդ րոպեին մեր հավաքականը հավասարեցրել էր հաշիվը, աչքի էր ընկել Սերոբյանը։ Իսկ 4 րոպե անց Կրստովիչը նորից առաջ էր մղել հյուրերին։ Ընդմիջումից հետո, խաղի 65-րդ րոպեին Հայաստանի հավաքականը կրկին հավասարեցրել էր հաշիվը: Այս անգամ գեղեցիկ հարվածով աչքի էր ընկել Էդուարդ Սպերցյանը։

Իսկ խաղի 89-րդ րոպեին Լատկովիչը կրկին առաջ է մղել հյուրերին։ Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3-2 հաշվով։

119