Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում առևանգել են քաղաքացուն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Որոնողական աշխատանքների արդյունքում պարեկները գտել են առևանգողին, բարձրախոսով հորդորել կանգնել, սակայն վերջինս չի ենթարկվել օրինական պահանջին, շարունակել է փախուստը և Գրիբոյեդով փողոցում բախվել է ծառին՝ ստանալով մարմնական վնասվածք:
Առաջին բուժօգնությունը ցուցաբերել են պարեկները, ապա՝ շտապօգնության մեքենայով տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ shamshyan.com-ի՝ ավտոմեքենան առևանգողը Երևանի բնակիչ 23-ամյա Էրիկ Պողոսյանն է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ավտոմեքենայի առևանգում» հատկանիշներով: