Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած  ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատն ունի նախագահ: Շնորհավորելով Իրաքի ժողովրդին այս կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության, զարգացման և ամրապնդման նոր հնարավորություններ կան: Նա համոզմունք է հայտնել, որ ժամանակավոր հավատարմատարն իր հեղինակությամբ և փորձով կնպաստի երկու երկրների միջև միջխորհրդարանական դիվանագիտության խորացմանը:

Նշվել է, որ երկու երկրները համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն, և հատկապես՝ առկա է չօգտագործված մեծ ներուժ տնտեսական, առևտրաշրջանառության  ոլորտում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի:

122