Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թվերը, որոնք ես կներկայացնեմ՝ վկայում են մեր տնտեսական հաջողությունների մասին․ 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ՀՆԱ-ն աճել է 6.5 տոկոսով, այս աճը պայմանավորված է տնտեսության մի շարք ճյուղերում ավելացված արժեքի բարձրացմամբ։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատերումներով 2024-ին ՀՀ ՀՆԱ աճը կլինի 6%, որով մենք կզբաղեցնենք 17 րդ տեղը 190 երկրների շարքում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

«Թվերն ինքնին խոսուն են, փաստելով, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գտնվել բարձր աճի փուլում եւ հաջողությամբ դիմակայում է համաշխարհային մարտահրավերներին։ Սակայն ոչ մի տնտեսական աճ արժեք չունի, եթե դրա շահառուն մարդը՝ քաղաքացին չէ», - ասաց նա, շեշտելով, որ աճը ներառական է եւ դրա առանցքային ապացույցներից մեկը բնակարանաշինությունն է։

623