Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա ինքնիշխանություն, չկա պետականություն և կա հնարավորություն դառնալու գուբերնատորներ, դրա համար եք դուք ասում, որ իրակական Հայաստանը սպառնալիք է: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Արթուր Հովհաննիսյանը:
«Այո, անկեղծ ասում եք, պրն Ռուստամյանը անկեղծորեն ասաց, որ իրական հայաստանը սպառնալիք է: Այո սպառնալիք է իրաական Հայաստանը սպառնալիք է Դաշնակցության համար, որտեղ չկա ազգային ազատագրական պայքարի ներքո գուբերնատորներ դառնալու շանս: ՀՀ-ն այն վայրն է, որտեղ երկարամյա պատմական ծանր ընթացքից հետո հայ ժողովուրդը գտել է իր ազատությունն ու խաղաղ գոյատևելու բանաձևը: Այո՛, իր պատմական հայրենիքի տարբեր հատվածներից, պատմական տարբեր ժամանակաշրջաններում վտարվելով, ցեղասպանվելով՝ հաստատվել է իր պատմական Հայաստանի այս հատվածում, կարողացել է ստեղծել, ձեռք բերել, դարձնել այս հատվածը միջազգայնորեն ճանաչված պետություն, ու հիմա մենք մեր ժողովրդի հետ ուզում ենք միջազգայնորեն ճանաչված պետության սահմաններն ամրացնել, սահմանազատել, սահմանագծել, կարգավորել հարաբերությունները մեր հարևանների հետ և գտնել վերջնական հանգրվան հայ ժողովրդի խաղաղության ու ազատության համար: Այս բյուջեի ամբողջ քննարկումներն այս ամեն ինչի մասին են: Այս բյուջեով մենք պետք է այս ամեն ինչն իրականացնենք, այն բյուջեով, որին դուք դեմ եք, և ուրեմն դուք բյուջեին դեմ չեք, դուք դեմ եք այն Հայաստանին, որտեղ դուք չկաք, որտեղ անելիք չունեք: Սա է բանաձևը, և սա է իրական Հայաստանը, որը որևէ կերպ չի կարող հակադրության և հակասության մեջ լինել պատմական Հայաստանի հետ»,- ասաց նա:
Հովհաննիսյանը դիմելով ընդդիմությանը նշեց, որ քաղաքացին այլևս չի հավատում որոշ շրջանակների կողմից հորինված պատմություններին, այլ հավատում է ռեալ իրադարձությունների արդյունքում ձևավորված իրականությանը: Չի հավատում պատմությանը, հավատում է իրականությանը: Այստեղ են մեր և ձեր ունեցած պատկերացումների տարբերություններն իրական և պատմական Հայաստանների միջև:
Մանրամասները՝ տեսանյութում