Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի պետական բյուջեում պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատվել են 4 տոկոսով, ինչը ընդհանուր առմամբ կազմում է 6,5 միլիարդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2025 թվականին մենք պետական ապարատի պահպանման ծախսերի ֆոնդը կրճատել ենք 6,5 միլիարդ դրամով»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միաժամանակ անհրաժեշտ է ոչ թե թուլացնել, այլ ուժեղացնել պետական ինստիտուտներն ու պետականությունը։ Վարչապետը ընդգծել է, որ պետականության ուժեղացումն իրականացվում է հստակ տեսլականի շրջանակում, որը ձևավորվել է դեռևս 2018 թվականին։
«Մենք ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պետական պաշտոնյա։ Սա նշանակում է զրո կոռուպցիայի քաղաքականության իրագործում»,- ասել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում