Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեզ ասում են՝ վարկեր եք վերցնում, որ դպրոցներ սարքեք, և դա ասում են մեղադրական տոնով։ Ես անկեղծ չէի պատկերացնում, որ նման մեղադրանք կարող է որևէ քաղաքական ուժի և իշխանության հասցեին հնչել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը դիմելով ընդդիմությանը:

«Վարկեր վերցնենք, որ Տանզանիայում որս անե՞նք, թե՞ վարկեր վերցնենք, որ Բադեն-Բադենում կազինոյում կրվենք, բա պիտի վարկ վերցնենք, որ պետության մեջ ներդրում անենք»,- ասաց նա:

Արշակյանը նշեց, որ պետք չէ մարդկանց սնել անուրջներով. «Դուք ուզում եք մարդիկ գնան կազինո խաղան, գիտեք ինչի վրա՝ պատմական Հայաստանի»:

«Ձեռք կբերեք պատմական Հայաստան, 1000 դոլար դրեք, կազինոյում կրվեք, ձեր էսօրվա ունեցածը, ծնողների վաստակը տարեք դրեք կրվեք, որովհետև Վանա լճի ափին վաղը կարող ա վիլլա ունենաք, դա խայտառակ անուրջներով սնելով, մարդկանց դեպի կազինոներ ուղղորդելու տրամաբանություն է, մի արեք դա, որովհետև մենք ասում ենք, որ իրական Հայաստանում ձեր անձնական քրտինքով պետք է դառնաք այդ միլիարդատերը և դուք այսօր միլիարդատեր եք, որովհետև ՀՀ ունեք, անկախություն ունեք, դրան հոգատարությամբ վերաբերվեք»,- ասաց նա:

Արշակյանը հիշեցրեց, որ Հայաստանն է մեր բոլորի տունը, պետք չէ սնել մարդկանց երազներով, ատելությամբ, այլ պետք է հոգ տանել երկրի և քաղաքացիների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։

410