Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարմինդ փշաքաղվում է, երբ լսում ես, որ նախարարը իր ենթակա կապիտալ շինարարության վարչության պետին, որը պատասխանատու է զորանոցներ սարքելու, խրամատներ կահավորելու, ճանապարհներ սարքելու, ճաշարաններ և այլ երթակառուցվածքներ սարքելու մեր զինվորների համար, նախարարի տունն է սարքում,- այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Օբյեկտիվորեն կարող եմ ասել՝ այնտեղ, որտեղ ես ծառայել եմ, ենթակառուցվածքների վիճակը հակասանիտարական է, չեմ ուզում կոպիտ որակումներ անել, բայց ասենք՝  գոմից ոչ մի բանով չէր տարբերվում զինվորների զուգարանը, այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարարը»,- ասաց նա։

291