Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տիկին Գրիգորյան, ես ՀԷԿ կառուցելու ոչ թույլտվություն ունեմ, ոչ դիմել եմ, ոչ էլ առհասարակ պատկերացնում եմ, թե ինչ ծախսերի մասին է, ձեր ընտանիքն է ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստացել։ Այս մասին Ազգային ժողովում Աննա Գրիգորյանին ի պատասխան ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ասում եք՝ պետբյուջե, աշխատավարձ, պարգևավճար, տիկին Գրիգորյան, Ձեր հայրը պետական համակարգում չի՞ աշխատում, աշխատավարձ չի՞ ստանում։ Ասում է՝ պադավատապետություն․ մի քանի օր առաջ սրա մասին հայտարարվեց, թե քանի տոկոսով է կրճատվել ծառայողական մեքենաների թիվը՝ ենթադրում եմ հստակ թիվը օրերի ընթացքում կհայտարարվի։ Բայց երեկ հետաքրքիր բան տեղի ունեցավ. Գեղամ Մանուկյանը բողոքում էր մեքենաների թվի կրճատումից ու երբ այստեղ գալիս եք մեզ մեղադրում կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեջ՝ մի հատ ձեր շուրջը նայեք»։

487