«Վեոլիա ջուրը» և ՀԷՑ-ը տույժ կվճարեն քաղաքացիներին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կվճարի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը:
Նմանատիպ կարգավորումներ սահմանվել են նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։
Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։
Հիշեցնենք, որ գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն՝
- բաշխողը վճարում է տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
- Վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը: Այս կարգավորումը ևս գործելու է 2025 թվականի հունվարի 1-ից։
16 Դեկտեմբեր, 2024 18:06
2655
«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված Երևանի որոշ հատվածներում ջրամատակարարման գրաֆիկի խախտումը
17 Հուլիս, 2025 18:36
«Վեոլիա ջրի» պահանջած գումարը չի համապատասխանում հաշվիչի ցուցմունքին. Ահազանգում են բնակիչները
06 Դեկտեմբեր, 2024 18:17
«Մաքրավան-Աբովյան» ջրատարի վրա անհայտ միացումներ են հայտնաբերվել
16 Նոյեմբեր, 2024 17:42
Ինչպես է Ռոմանոս Պետրոսյանը կանգնեցրել ՀԷՑ-ի միլիարդավոր դրամների թալանը
05 Օգոստոս, 2025 14:23
ՀԷՑ-ի գնումների գործընթացին նախկինում մասնակցել է բացառապես 2-3 ընկերություն. Պետրոսյան
05 Օգոստոս, 2025 11:38
Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները
04 Օգոստոս, 2025 16:49
Որ դեպքերում «Վեոլիա ջուրը» ջրանջատումների համար տույժ կվճարի քաղաքացիներին
26 Դեկտեմբեր, 2024 17:01
Որ դեպքերում ՀԷՑ-ը ստիպված կլինի հոսանքազրկումների համար տույժ վճարել քաղաքացիներին
26 Դեկտեմբեր, 2024 15:59
Նախաձեռնությամբ առաջարկվում է քաղաքացիներին ազատել հարկային պարտավորություններից առաջացած տույժ-տուգանքներից
09 Սեպտեմբեր, 2024 19:37