Արցախում ձյան մեջ խցանված ավտոբուսի ուղևորները տարհանվել են ռուս փրկարարների օգնությամբ

Արցախում լեռնային ճանապարհի ձյան մեջ խցանված ավտոբուսի ուղևորները տարհանվել են ռուս փրկարարների օգնությամբ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ մամլո ծառայությանը:
«Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ խմբավորման ուժերի կողմից տարհանվել է տեղահանվածներին տեղափոխող ավտոբուսը: Նրանք վերադառնալիս են եղել Ստեփանակերտ և Լաչինի միջանցքի Շուշի-Գորիս լեռնանցքի հատվածում խցանվել են՝ հայտնվելով ձյան մեջ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ավտոբուսում 42 մարդ է գտնվել, այդ թվում՝ 8 երեխա: Վարորդը թեթև վնասվածք է ստացել, վերջինիս բուժօգնություն է տրամադրվել: Այլ տուժածներ չկան: Ավտոբուսն ուղեկցել են մինչև Ստեփանակերտ:
01 Դեկտեմբեր, 2020 12:50
1145
Փրկարարներն Արտաշավան գյուղի մոտակայքում օգնություն են ցուցաբերել մոտ 300 տրանսպորտային միջոցի
24 Մարտ, 2024 16:50
Երեւանից Աշտարակի մայրուղին խիստ խցանված է, 100 մ 20 րոպեում
22 Հուլիս, 2021 02:37
Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս. Ավինյան
15 Սեպտեմբեր, 2025 11:27
Ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել կայանված մեքենաներին, կոտրել բազալտե եզրաքարերը
05 Սեպտեմբեր, 2025 14:47
Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 41 երթուղային ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա տուժած
30 Օգոստոս, 2025 21:17