ԱՆ-ն՝ ձնահյուսի հետևանքով տուժած 8 քաղաքացիների առողջական վիճակի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև):
Հիշեցնենք, որ մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։
Ձնահյուսի հետևանքով անհետ կորած անձի որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է երկու ուղղաթիռ։
11 Մարտ, 2025 19:42
653
Ձնահյուսի հետևանքով տուժած իսպանացի լեռնագնացների առողջական վիճակի մասին
12 Մարտ, 2025 12:39
Մանրամասներ՝ վիրավոր զինծառայողների և սպայի առողջական վիճակից
19 Հունվար, 2023 18:26
Մեսսին առողջական խնդրի պատճառով կարող է բաց թողնել Նիցայի դեմ խաղը
01 Դեկտեմբեր, 2021 02:20
«Երկրի վիճակը վատ է» ասողները իրականում փորձում են թաքցնել իրենց քաղաքական վատ վիճակը
25 Ապրիլ, 2025 16:21
ՊԵԿ-ը ներկայացրել է մարտի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
16 Ապրիլ, 2025 11:17
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 22:30-ի դրությամբ
22 Փետրվար, 2025 23:05