
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադարձավ նաև ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին ադրբեջանական կողմի մեկնաբանություններին: «Այս մասին, իհարկե, բնականաբար, համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա: Ընդհանրապես համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա: Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում: Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության մասին: Հայտնի է, որ մենք էլ տեսնում ենք որոշակի նկրտումներ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ կարծում ենք՝ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են [այս մտահոգությունները]»,- ասաց Միրզոյանը:
Ըստ արտգործնախարարի՝ եթե նույնիսկ տեսականորեն երկու երկրի սահմանադրությունում լինեն նման պահանջներ, ապա նաև համաձայնագրի տեքստի ստորագրմամբ և վավերացմամբ այդ հարցերը կարող են փակված համարել: Նախարարը նաև հիշեցրեց, որ վերոնշյալ վավերացումը ևս պետք է անցնի ՍԴ-ով: