
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։
Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների համար գոհացուցիչ արդյունքներ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Կոմիտեի աշխատակազմին, ժամանակավոր պաշոնակատար Մարտիրոս Նալբանդյանին այս ժամանակատվածում կատարած մեծածավալ աշխատանքի համար։
Կարեն Սեդրակյանն էլ իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության համար։ Ընդգծել է` գիտակցում է, որ ոլորտը բարդ է, բազմաթիվ խնդիրներ են առկա, սակայն կարվի առավելագույնն այդ խնդիրներին լուծում տալու համար։