Գլխավոր դատախազությունը պահանջում է Իջևան համայնքի նախկին ղեկավարից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք և դրամական միջոցներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 5 անշարժ գույք Տավուշի մարզում.
- 4 իրավաբանական անձում ունեցած մասնակցություն.
- 181 միլիոն 770 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 108 միլիոն 883 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
03 Ապրիլ, 2025 12:40
832
Կտրիճ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը. Փաշինյան (տեսանյութ)
13 Մարտ, 2026 15:13
ՀՅԴ ներկայացուցիչները եկեղեցու բակում սադրանքն իրականացրել են Կտրիճ Ներսիսյանի պատվերով
20 Փետրվար, 2026 10:54
Քրեական հետապնդում է հարուցվել Կտրիճ Ներսիսյանի նկատմամբ
14 Փետրվար, 2026 19:29