Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Factor.am-ը գրում է․

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ Գրիգորի Ներսիսյանը մեղադրվում Է խմբի կազմում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ:

Այսպես. Գառնիկ Սուրենի Ղազարյանը, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին որպես մասնակից գրանցված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի գրանցված թեկնածու, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, կուսակցության աջակից Լիանա Գեորգիի Ղահրամանյանի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում


 

244