«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Լևանդովսկու վնասվածքի վերաբերյալ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վնասվածքի վերաբերյալ։
«Կապտանռնագույնների» մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 36-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի կիսաթենդինոզ մկանի վնասվածք։
AS պարբերականի հաղորդմամբ՝ լեհ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի առնվազն երեք շաբաթ։ Սա նշանակում է, որ Լևանդովսկին բաց կթողնի մի շարք կարևոր հանդիպումներ, այդ թվում՝ ապրիլի 26-ին կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակիչը Մադրիդի «Ռեալի» դեմ։
Հիշեցնենք, որ լեհ գոլահարը վնասվածք էր ստացել Լա Լիգայի 32-րդ տուրի «Սելտայի» դեմ տնային խաղում (4։3)։
Աղբյուրը`ArmSport.am
21 Ապրիլ, 2025 15:07
1297
«Բարսելոնայի» նախկին խաղացողը կգլխավորի Մեքսիկայի հավաքականը
22 Ապրիլ, 2026 22:37
Հրապարակվել է «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպման աղմկահարույց կարմիր քարտի չեղարկման VAR-ի ձայնագրությունը
06 Ապրիլ, 2026 15:31
Յամալի աշխատավարձը կարող է ռեկորդային աճ գրանցել
06 Ապրիլ, 2026 10:52
Ես երբեք նրա նման պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ չեմ ունեցել․ Ֆլիկը՝ Լևանդովսկու մասին
05 Նոյեմբեր, 2025 10:57
Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»
23 Հունիս, 2025 15:01
Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է․ Լևանդովսկի
30 Հունվար, 2025 10:44