
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը քննարկել և հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին նախագիծը, որով ապրիլ եւ մայիս ամիսների համար կապահովվի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` 209 միլիոն դրամ։
2025 թվականի փետրվար ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 1896 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թվականի մարտ ամսում մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 264-Ն որոշմամբ հատկացված 121․5 մլն դրամ գումարից հատկացվել է շուրջ 70,625.0 հազար դրամ (աջակցությունը տրամադրվում է շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից): 1 շահառուի գծով հատկացված գումարը կազմել է 37,249 դրամ։
Ըստ այդմ, հատկացված գումարի մնացորդը կազմում է 50,875.0 հազար դրամ (121,500,000-70,624,000):
2025 թվականի մարտ ամսում (փետրվար ամսվա դիմումներով) աջակցություն ստացած 1896 շահառուների վարկային պարտավորությունները նաև 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կազմում է 141,250.0 հազար դրամ (70,625 x 2 ամիս):
Միաժամանակ, 2025 թվականի մարտ ամսվա ընթացքում դիմումներով շահառու է ճանաչվել 1072 անձ, որոնց միջոցառման շրջանակներում աջակցություն պետք է տրամադրվի 2025 թվականի ապրիլ ամսից: Այդ շահառուների վարկային պարտավորությունները 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կազմում է շուրջ 62,810.0 հազար դրամ (31,405.0*2): Եկամտային հարկի գումարը գնահատվել է 25.03.2025 դրությամբ ՊԵԿ բազայում առկա տեղեկատվությամբ։
Միջոցառման իրականացման ընթացքում ենթադրվում է նաև, որ 2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում շուրջ 1500 նոր անձ կդառնա միջոցառման շահառու՝ 2025 թվականի մայիս ամսից: Եվ նրանց վարկային պարտավորությունները 2025 թվականի մայիս ամսվա համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կկազմի շուրջ 50 մլն դրամ:
Հաշվարկի հիմքում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2025 թվականի փետրվար և մարտ ամիսների ընթացքում դիմած շահառուների միջին թիվը կազմում է շուրջ 1500 անձ ((1896+1072)/2): Բացի դրանից, ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել օրենսդրական փոփոխություն, որով շահառու կարող են դառնալ այն անձինք, ում վերաբերյալ տվյալները օրենսդրությամբ սահմանված են, որպես սահմանափակ։
2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում դիմումներով շահառու ճանաչվելիք 1500 անձ միջոցառման շրջանակներում տրամադրվելիք աջակցությունը կկազմի 55,874.0 հազար դրամ (1500*37,249 դրամ)։
Այսպիսով, միջոցառման շահառուների վարկային պարտավորությունները 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորման չափը կազմում է շուրջ 209,032 հազար դրամ (141,250+62,810+55,847-50,875)՝ հաշվի առնելով 50,875.0 հազար դրամ մնացորդը։
Հարկ է նշել նաև, որ 07.04.2025 թ. դրությամբ որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու համար ներկայացված դիմումներից շուրջ 3200-ը հաստատվել են, որոնցից 680-ը վերջին 3 ամսում ձեռք են բերել ֆորմալ զբաղվածություն, ինչին անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա շատ լավ նորություն է։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց՝ պետք է բանկերին խնդրել, որ ավելի ինտենսիվ կոնտակտ կազմակերպեն ծրագրի շահառուների հետ։