Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին օրերին քոչարյանական-դաշնակ ուժերը ակտիվ քարոզչություն են տանում ջահերով երթին հնարավորինս շատ մարդ հավաքելու համար։ Բանը հասավ նրան, որ անգամ Քոչարյանի հարսը՝ երգչուհի Սիրուշոն, հրապարակային կոչ արեց միանալ երթին։  Չնայած սա առաջին դեպքը չէ, երբ նույն Ռոբերտ Քոչարյանը գործի է դնում հարսին իր քաղաքական նպատակների համար։ Դիմադրության շարժման ժամանակ անգամ հղի Սիրուշոյին ստիպեցին երգել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մի քանի մարդ ավել հավաքեն։

Թե ինչու են քոչարյանական-դաշնակ ուժերը իրենց կոտորում ջահերով երթին հնարավորինս շատ մարդ հավաքելու համար՝  ավելի քան ակնհայտ է։  Փորձ է արվելու քաղաքականացնել ջահերով երթը ու այն ներկայացնել հանրությանը որպես բողոքի ակցիա ընդդեմ իշխանության,  օգտագործել հավաքված մարդկանց հետագա գործողությունների համար։  Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում բազմաթիվ են հրապարակումները այն մասին, որ ջահերով երթից հետո ընդդիմությունը նպատակ ունի անկարգություններ կազմակերպել ու քաոտիկ իրավիճակ ստեղծել երկրում։

medianews

426