Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը (65 կգ) դուրս է եկել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոնը 1/8 եզրափակչում պարտության է մատնել Ալբանիայի ներկայացուցչին։ Երկրորդ ռաունդում Էլիդա Քոչարյանը երկու անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել ու ժամանակից շուտ հասել հաղթանակի։

120