Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը նախազգուշացրել է ուժեղ երկրաշարժի հնարավորության մասին և կոչ է արել և՛ պետական ​​կառույցներին, և՛ բնակչությանը պատրաստ լինել՝ նշելով, որ աղետն «արդեն դռան շեմին է»։

Ավելի վաղ Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել էր Ստամբուլում համապատասխանաբար 6.2 և 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի մասին։ 

Առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, որը բազմիցս զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի բարձր հավանականության մասին, չորեքշաբթի օրվա ցնցումներից հետո հայտարարել է, որ «իշխանությունները այլևս ժամանակ չունեն»։

Քաղաքապետարանի հաշվարկներով՝ 7.5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, իսկ մոտ 4.5 միլիոն քաղաքացի կարող է ժամանակավոր բնակարանի կարիք ունենալ։

1130