Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո։  Այս մասին հայտնում է New Zealand Herald-ը։

Հայտարարությունն արել է Նոր Զելանդիայի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ Բացի այդ, մոտ 150 կիլոմետր ժամ արագությամբ ուժեղ քամիները հարվածել են երկրի մայրաքաղաք Վելինգտոնին՝ վնասելով տանիքներ, տապալելով ծառեր, փակելով ճանապարհներ։

«Վելինգտոնի օդանավակայանում չվերթները չեղարկվել են առնվազն մինչև երեկոյան ժամը 18։00-ն։ Մայրաքաղաքում հարյուրավոր մարդկանց էլեկտրաէներգիան անջատվել է: Հսկայական ալիքները հարվածել են Վելինգտոնի ափին՝ թափելով բեկորներ ճանապարհների վրա և վտանգավոր դարձնելով երթևեկությունը»,-գրում է թերթը:

Օդերևութաբանական ծառայությունը Վելինգտոնում քամու մասին նախազգուշացումը բարձրացրել է հազվագյուտ կարմիր մակարդակի՝ ավերիչ փոթորիկների և կյանքին սպառնացող վտանգի պատճառով, որը կարող է առաջանալ թռչող բեկորներից ու ընկնող ծառերից։

«Կործանարար քամիները լայնածավալ վնասներ կպատճառեն, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին և տանիքներին, կստեղծեն վտանգավոր վարորդական պայմաններ և կհանգեցնեն տրանսպորտային և էլեկտրաէներգիայի զգալի անջատումների»,-ընդգծում է New Zealand Herald-ը։

179