Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ակնարկել է, որ Ավստրալիան և Նոր Զելանդիան կարող են դառնալ ԵՄ ասոցացված անդամներ՝ հետևելով Կանադայի օրինակին, որն արդեն ստացել է այդ կարգավիճակը։

«Մենք երկրների հետ համագործակցության տարբեր ձևաչափեր ունենք։ Տվյալ դեպքում խոսքը այն երկրների մասին է, որոնց հետ ցանկանում ենք խորացնել հարաբերությունները։ Կանադան դրանց թվում է, և ես կասկած չունեմ, որ ցուցակին կմիանան նաև այլ երկրներ։ Մենք դա արդեն տեսել ենք, և ոչ միայն մեր ընդունած օրենսդրության տեսանկյունից. այստեղ օրինակ են ծառայում Ավստրալիան և Նոր Զելանդիան»,- նշել է նա «Euronews»-ին տված հարցազրույցում։

Մեցոլան պարզաբանել է, որ այդ երկրները ԵՄ-ի հետ կապերն ամրապնդելու հստակ ցանկություն են դրսևորում՝ ոչ միայն իրավական ոլորտում, այլև առևտրի, սոցիալական ցանցեր երեխաների մուտքի կարգավորման, կենսական նշանակության ռեսուրսների ապահովման և քաղաքական դաշինքների ձևավորման հարցերում։ 

103