Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 2-ի առավոտյան վարչություն է ներկայացել անցած տարվա օգոստոսից ՌԴ իրավապահների կողմից ապօրինի դրամախաղերի կազմակերպման և իրականացման մեղադրանքով հետախուզվող վանաձորցի 36-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք:
***
Մայիսի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանում բնակվող 47-ամյա օտարերկրացի: Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տվյալների համաձայն` նա Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից 2017 թվականից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
05 Մայիս, 2025 12:40
90