Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ  է հրապարակել և գրել.

Օրվա բոցը

Ուրեմն, Հայկ Մամիջանյանը ճեպազրույցա տալիս ու ասում.
«Թող Ալեն Սիմոնյանը մտածի իր վարկանիշի մասին, երբ ժամանակը՝ գա մենք հարյուրներով, հարյուր-հազարներով կհամոզենք ՔՊ պատգամավորներին, ինչ վերաբերվում է ինձ, ես սովոր եմ բանակցել ուժի տեսանկյունից .... »:
Այս վերջին բառերը նա ասում էր արդեն կադրից դուրս, որովհետև ես միջանցքով անցնում էի, և պարոն Մամիջանյանը մնաց առանց տեսախցիկի և բարձրախոսի, իսկ ճեպազրույցն ավարտվեց։

Պարոն Մամիջանյան, մի կրկնեք ձեր նախորդների սխալները, թե դուք, թե մնացած ընդդիմադիրներդ: Մի փոքր զուսպ եղեք: Նույնիսկ ձեր հարցազրույցը, ուր դուք խոսում եք վարկանիշներից և հարյուր-հազարներից, տևելու է այնքան, մինչև ես ճաշարանից դեպի իմ աշխատասենյակ քայլեմ:

479