451 արցախցի աշակերտների կտրվեն դպրոցական պայուսակներ ու պարագաներ, տեղեկացնում են ''Իմ քայլը'' հիմնադրամից:

 

՛՛ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն արցախցի աշակերտների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 451 երեխայի համար ձեռք է բերել դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ պարագաներ:

 

1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:

 

Դպրոցականների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Դպրոցական պայուսակների բաշխումն արվելու է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:

 

Տեղեկացնենք, որ պահանջը մշակվել է հեռավար ուսուցման ընթացքում, երբ դպրոց էին հաճախում միայն տարրական դասարանների աշակերտները:

 

Երախտապարտ ենք և´ մեր նվիրատուներին, որոնց վստահության ու գործուն քայլերի շնորհիվ կարող ենք լինել մեր հայրենակիցների կողքին, և´ մեր կամավորներին, որ ջանք չեն խնայում

անհրաժեշտ օգնությունը տեսակավորելու, տեղափոխելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

 

 

 

1851