
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։
«Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Նաև ՀՀ հայտարարած խախտումների մասին, որ Ադրբեջանն է կատարել, Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն տվյալներ դրանց վերաբերյալ։ Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ ըստ իրենց կատարված խախտումների վերաբերյալ, մենք հետաքննություն ենք կատարել, պարզվել է՝ ընդհանուր ամամբ խախտումներ չեն եղել»,- ասաց նա։
ԱԽ քարտուղարից լրագրողները ճշտեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպում ակնկալվում է, թե ոչ, նաև հետաքրքրվեցին՝ որքանով է հավանական հիբրիդային պատերազմը, որի մասին խոսակցություններ կան վերջին շրջանում։
«Հիբրիդային պատերազմի մասին չեմ կարծում, որ խոսվում է միայն վերջին շրջանում, խոսվում է 18 թվականից, երկկողմ հանդիպման մասին կարծում եմ մամուլի ծառայությունը կխոսի՝ վարչապետի կամ Կրեմլի։
Արմեն Գրիգորյանը խոսեց նաև Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլի և միջնորդների անհրաժեշտ լինել-չլինելու մասին։ Նա նշեց՝ բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ, Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, վերջնական՝ ինտենսիվ փուլում, երբ տեքստն էր համաձայնեցվում, բանակցությունները երկկողմ էին։
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց՝ ապաշրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։
«Բաքվի հետ բանակցությունները ստորագրման շուրջ են․ տեքստը համաձայնեցված է, պետք է բանակցենք ստորագրման տեղի և ժամի վերաբերյալ, հիմնական բանակցությունները սրա մասին են»։