Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը անդրադարձավ Ագնեսա Խամոյանի ելույթին, որ վերջինս երեք րոպե խոսել է Աջապահյանի մասին, բայց ոչ մի բառ չի ասել Բագրատ Գալստանյանի վերաբերյալ։

«Տիկին Խամոյան, ես լինեի Գալստանյանի փոխարեն, հաջորդ անգամ, երբ ասում եք՝ ամեն անգամ այցելում եք ԱԱԾ մեկուսարան, ճիշտն ասած, ձեզ չէի ընդունի։ Որովհետև, մեղմ ասած, արդար չէ։ Այդ նույն Բագրատ Գալստանյանն էր, որ գլխավորել էր և իր ուսերին էր վերցրել մի հսկայական զանգվածային, ենթադրյալ ահաբեկչական գործընթացի մեկնարկը»,- ասաց Ազարյանը։

344