Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

‹‹ԵՍ ԳԱԼԻՍ ԵՄ ԻՍՊԱՆԻԱՅԻՑ››

Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր գլխապտույտ համաշխարհային կարիերայի ընթացքում առաջն անգան ելույթ ունենա Հյաստանում: Արտետան հանդես կգա ‹‹Ես գալիս եմ Իսպանիայից›› խորագրով համերգով, մայիսի 18-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում՝ անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոյի նվագակցությամբ:

 

Համերգը կազմակերպել է Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Primavera Foundation of Armenia հիմնադրամի աջակցությամբ:

 

Երեկոյի ընթացքում կիշխի իսպանական տաք, կոլորիտային ու զգացմունքային ոգին: Կհնչեն իսպանացի հայտնի կոմպոզիտորներ Անտոն Գարսիա Աբրիլի, Մանուել դե Ֆայայի, Ֆերնանդո Օբրադորեսի, Էնրիկե Գրանդոսի սիրված երգերը:

 

Այնոա Արտետան բասկյան արմատներով, գեղեցիկ ձայնով, բեմական գրավիչ խարիզմայով և համակրելի արտաքինով երգչուհի է, նրա արտիստիզմը գերում է հանդիսատեսին և ստիպում կլանված հետևել երգչուհու կատարման ամեն մի հնչերանգին ու ժեստին: Արտետան շլացվող կարիերա է կերտել՝ հանդես գալով  Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Միլանի Լա Սկալա, Լոնդոնի Թագավորկան Քովենթ Գարդեն, Բավարիայի պետական, Նեապոլի Սան Կառլո, Արենա դի Վերոնա, Մոսկվայի Բոլշոյ և աշխարհի այլ հեղինակավոր օպերային թատրոններում և համերգասրահներում: Գլխավոր դերերով հանդես է եկել ‹‹Տրավիատա››, ‹‹Բոհեմ››, ‹‹Տուրանդոտ››, ‹‹Տոսկա››, ‹‹Մանոն Լեսկո››, ‹‹Մադամ Բաթերֆլայ››, ‹‹Ադրիանա Լեկուվրեր››, ‹‹Ռոմեո և Ջուլիետ››, ‹‹Եվգենի Օնեգին›› օպերաներում: Համագործակցել է այնպիսի մեծանուն դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Գուստավո Դուդամել, Նիկոլա Լուիզոտտի, Ջանանդրեա Դոզեդա, Սըր Նևիլ Մերրիներ, Քրիստոֆեր Հոգվուդ, Վասիլի Պետրենկո, Պաբլո Գոնսալես, Վիկտոր Պաբլո Պերես և ուրիշներ:

 

Այնոա Արտետան բացի գեղեցիկ և հաջողակ լինելուց, նաև բարեսիրտ և ուժեղ կնոջ կերպարի մարմնավորում է, նա համառ պայքար է մղել կյանքի դժբախտությունների դեմ: Արժանանալով տարբեր հեղինակավոր մրցանակների, մի առիթով նա ասել է.  ‹‹ավելի ճիշտ կլիներ, որ ինձ արժանացնեին Փյունիկ մրցանակի, քանի որ ոչ ոք այսքան չի ընկել և վեր հառնել, որքան ես՝ այս տարիների ընթացքում: Վստահ եմ, որ միշտ այդպես է լինելու, ես պայքարող տեսակ եմ››:

 

334