Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Եղեգնաձոր»-ի շտապօգնության բուժօգնության խումբը ժամը 15:20-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխել «մարմնի տարբեր հատվածներում դանակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ մի քաղաքացու:

Պարզվել է, որ վիրավորը Շատին գյուղի բնակիչ 43-ամյա Խաժակ Ենոքյանն է, որ մարմնական վնասվածքներ է ստացել իր տանը: 

Այնուհետև քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քրեական վարչության քննիչները պարզել են, որ Խ. Ենոքյանը իր 18-ամյա դստեր լուսանկարները «TikTok» սոցիալական կայքով տարածելու հարցի շուրջ իր տան առաջին հարկում վիճաբանել է Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Սամվել Մ.-ի հետ, որի ժամանակ Ս. Մ.-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Խ. Ենոքյանին՝ պատճառելով «մարմնի աջ կեսի ձախ թիկունքային, ձախ ազդրի վերին երրորդ շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր»: 

Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կասկածյալ Սամվել Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

83