Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վահագն Ալեքսանյան․ «Ես ոչ կոռուպցիայի, ոչ հովանավորչության, ոչ էլ ապօրինի գույքի հետ որևէ կապ չունեմ»։ ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ որևէ կերպ մտահոգված չէ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով, քանի որ համոզված է՝ իր ունեցվածքը լիովին օրինական է։

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հնարավորություն է տալիս հետագա բոլոր իշխանություններին՝ մեզնից հետո, բնականաբար, ուրիշ իշխանություն է գալու։ Թող գան, ասեն՝ Ալեքսանյան Վահագն, ինչ ունես դու։ Թող տեսնեն՝ ինչ կա ապօրինի, ինչը չի համապատասխանում իմ օչինական (հավանաբար՝ «օրինական» – խմբ․) եկամուտին, և ասեն՝ դե տուր պետությանը։ Ու ես դրանից ընդհանրապես չեմ քաշվում, որովհետև ես ոչ կոռուպցիայի մեջ եմ թաթախված, ոչ հովանավորչության մեջ եմ թաթախված, ոչ ապօրինի եկամուտներ ունեմ, ոչ էլ ապօրինի գույք ունեմ։ Ու ընդհանրապես մտքովս էլ չի անցնում այս օրենքի դեմ պայքարել։ Բայց ձե՞ր մտքով անցել ա։ Մտքով անցնելը որն ա՝ ամբողջ խմբակցությունով՝ «Հայաստան» խմբակցությունը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

406