Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խոսակցություն եղել է, բայց ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին։

Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, թե 2021–ին Ռոբերտ Քոչարյանն է Սերժ Սարգսյանին խնդրել մասնակցել ընտրություններին, քանի որ դա իրեն կօգնի։

«Չի եղել այդպիսի բան։ Հակառակը, այդ մասնակցությունը ինձ պիտի խանգարեր, որովհետև պատկերը այնպիսին էր, որ այդ հին ու նորի մարմնավորումը մենք ստացանք հենց այդ ընտրությունների ժամանակ։ Ես կարող եմ ասել ինչ է եղել. «Հայրենիքի փրկության» շարժման վերջին հատվածում էր, երբ արդեն պարզ էր, որ ընտրություն պետք է լինի և մենք հինգ-վեց հոգով քննարկում էինք ընտրությունների հարցը։

Մամիջանյանը հաստատ չի եղել այդ շրջանակում։

640