Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը ենթարկվեց մահապատժի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թեհրանում ի կատար է ածվել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդու նկատմամբ դատավճիռը։ Դատավճիռն ի կատար է ածվել այսօր առավոտյան. Araratnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն իրականացրած Յասին Հուսեյնզադեի դատավարությունը տևել է երկու տարի։ Իրանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել հարձակվողի նկատմամբ կայացված մահապատիժի որոշումը, և գործը փոխանցվել է Թեհրան՝ կատարման համար։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրհան Ասկերովին։
21 Մայիս, 2025 11:34
326
Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն
13 Հունիս, 2025 18:59
Իրանում պատերազմական իրավիճակի հետ կապված ՀՀ վարչապետի և ԱԳՆ դատապարտող հայտարարությունները շատ կարևոր էին․ Արմեն Պետրոսյան
13 Հունիս, 2025 17:27
Հայտնի է Իրանի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը
13 Հունիս, 2025 17:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իրանի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունները
13 Հունիս, 2025 12:27
Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Պակիստանի հատուկ ջոկատայինները զորավարժություններ կանցկացնեն
11 Հունիս, 2025 12:14
Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում զորավարժություններ կանցկացնեն
10 Հունիս, 2025 14:10