Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը ստացել է առաջարկ՝  միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հինգերորդ փուլի ժամանակի և վայրի վերաբերյալ։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին իրանական լրատվամիջոցներին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Մենք ստացել ենք Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկ, որը ներկայումս քննարկվում է»,- ասել է նա Իրանի պետական ​​​​հեռարձակողի եթերում։

Խոսելով Թեհրանի դեմ ամերիկյան վերջին պատժամիջոցների մասին՝ Ղարիբաբադին նշել է, որ այս «միակողմանի պատժիչ միջոցները, որոնք հաճախ ներկայացվում են որպես դիվանագիտական ​​գործիքներ, հակասում են միջազգային իրավունքի նորմերին» և «խաթարում են պետությունների տնտեսությունները՝ լուրջ վնաս հասցնելով բնակչությանը»։

100