Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ երկրները խոստացած 2 միլիոն զինամթերքի երկու երրորդն են փոխանցել Ուկրաինային, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ հանդիպումից հետո։

«Մենք աշխատում ենք մնացած մեկ երրորդը հնարավորինս արագ ծածկելու ուղղությամբ», - գրել է նա X-ում՝ շնորհակալություն հայտնելով Կալլասին` Araratnews.am-ի փոխանցմամբ։

Դիվանագիտության ղեկավարը այս նախաձեռնության մասին հայտարարել էր մարտի վերջին, իսկ ավելի ուշ վստահություն հայտնել, որ խոստացված բոլոր հրետանային արկերը հնարավոր կլինի մատակարարել մինչև 2025 թվականի վերջը։

 

123