Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնք վկայում են, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին․ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Վերջին ամիսներին Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտին հարվածելու հավանականությունը զգալիորեն մեծացել է»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը։

«ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որին Թրամփը համաձայնել է և որը չի հանգեցնի իրանական ուրանի ամբողջ պաշարների դուրսբերմանը, մեծացնում է հարվածի հավանականությունը»,- նշում է հեռուստաալիքը՝ նշելով, որ Իսրայելի կողմից խափանված հաղորդակցությունները և իսրայելական ռազմական շարժումների դիտարկումները վկայում են, որ հարվածը պատրաստվում է։

Միևնույն ժամանակ, պաշտոնյաները հայտարարել են, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Իսրայելի ղեկավարները վերջնական որոշում են կայացրել հնարավոր հարվածի վերաբերյալ։

 

238