Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, այս մասին ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ասում էր՝ իրենք պատրաստվում են Ադրբեջանի հետ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ուղղությամբ,  և Ալիևն էլ ասում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի. ինչ է պատրաստվում անել Իրանը, եթե Ադրբեջանը դիմի ուժի միջոցով վերցնելու այդ «միջանցք»-ը: 

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։

141