
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը Ուկրաինային կհանձնի հանրապետությունում հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր, հենց որ այդ փաստաթուղթը մշակվի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գրեթե ամեն օր մեկնաբանում է հուշագրի ընթացքը։
Զախարովան նաև հույս է հայտնել, որ ուկրաինական կողմը նույն աշխատանքն է տանում հուշագրի վրա և իր եզրակացությունները կուղարկի ռուսական կողմին՝ փաստաթուղթը Մոսկվայից ստանալու հետ միաժամանակ։
Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի են ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։