19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 անչափահասների․ վիրավորները համադասարանցիներ են
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին, ովքեր համադասարանցիներ են, նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների և «Opel»-ի վարորդի ինքնությունը։
29 Մայիս, 2025 23:51
1291
Վրաերթ՝ Արարատի մարզում
23 Մայիս, 2026 23:45
Երևանում «BMW»-ն վրшերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին
27 Մարտ, 2026 23:47
Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
21 Մարտ, 2026 10:36
Համադասարանցիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
31 Մայիս, 2021 17:20