
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս֊հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։
«Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն էր, որից հետո եղանք Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգուցի, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 կմ, Դավթաշեն գյուղի հատվածում։ Տեղում դիտարկեցինք ասֆալտապատման ընթացիկ աշխատանքները, քննարկեցինք ճանապարհահատվածների առկա վիճակը, ճանապարհների կահավորման նախագծային լուծումները։
Շինարարներին ու պատասխանատուներին հանձնարարել եմ ճանապարհները շահագործման հանձնել ժամանակին, բացառել եղանակային վատ պայմանների ժամանակ ասֆալտապատումը, վճարումներն իրականացնել բացառապես Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի դրական եզրակացության դեպքում»,- գրել է նա։