«Երևանը»` Հայաստանի քառակի չեմպիոն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ երրորդ վճռորոշ խաղում «Երևանը» հաղթեց «Յունիսպորտին» 6:4 հաշվով՝ դառնալով 2024/25 մրցաշրջանի հաղթող։
Առաջին խաղակեսում «Յունիսպորտը» ուներ երկու գնդակի առավելություն և հաղթում էր 3:1 հաշվով, սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Երևանը» կարողացավ դրսևորել կամային որակներ ու անգամ հաշվի մեջ ստացավ առավելություն` 5:3։
«Յունիսպորտին» հաջողվեց վերջնամասում կրճատել տարբերությունը 6 մետրանոց հարվածով, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց։ Խաղի վերջնամասում «Երևանը» մրցակցի դարպասն ուղարկեց 6-րդ գնդակն ու չորրորդ անգամ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն։
28 Մայիս, 2025 22:48
333
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը
30 Մայիս, 2025 00:01
Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան երեք նոր խաղահրապարակ
29 Մայիս, 2025 21:43
«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում քննարկվել է Ռումինիայի Եվրատլանտյան կայունության կենտրոնի հետ ՀՀ-ի հնարավոր համագործակցության հարցը
28 Մայիս, 2025 19:50