Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկու մարդ զոհվել է, 192-ը՝ վիրավորվել Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի, «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի (ՊՍԺ) առաջին հաղթանակից հետո սկսված անկարգությունների հետևանքով։ Այս մասին կիրակի՝ հունիսի 1-ին, հայտնել է ֆրանսիական TF1 Info հեռուստաալիքի լրատվական ծառայությունը։ Դաքս քաղաքում 17-ամյա մի տղա մահացել է կրծքավանդակին ստացած դանակի հարվածից։ Կասկածյալը հետախուզվում է։ Փարիզի 15-րդ շրջանում մեքենան, որը ենթադրաբար տեղափոխում էր ՊՍԺ-ի երկրպագուներ, բախվել է սկուտերին, և վերջինիս վարորդը մահացել է։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 559 մարդ, այդ թվում՝ 491 անչափահաս։ 320 մարդ կալանավորվել է, որոնցից 254-ը՝ Փարիզում։ Ներքին անվտանգության գործակալությունների 22 աշխատակից վիրավորվել է, որոնցից 18-ը՝ մայրաքաղաքում։ Վիրավորվել է յոթ հրշեջ-փրկարար։ Գրանցվել է 692 հրդեհ, որոնցից 264-ի դեպքում մեքենաներ են վնասվել։

 

729